«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն պետք է ապացուցի, որ  գործարար բարի և հեղինակավոր համբավ ունի․ դատարան
12:54 - 21 հունիսի, 2019

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն պետք է ապացուցի, որ գործարար բարի և հեղինակավոր համբավ ունի․ դատարան

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը, ապացուցման պարտականությունը բաշխելու արդյունքում, «գործարար բարի և հեղինակավոր համբավ ունենալու» փաստն ապացուցելու պարտականություն է դրել տվյալ գործով հայցվոր «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի վրա։ Որոշման մեջ նշված է․

«[․․․] դատարանը որոշեց [․․․] քաղաքացիական գործով բաշխել ապացուցման պարտականությունը և հայցվորի վրա պարտականություն դնել՝ ապացուցելու, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն ունի գործարար բարի և հեղինակավոր համբավ»։ 

Պատասխանողի՝ Թեհմինե Ենոքյանի վրա իր կողմից նշված փաստական հանգամանքների առկայությունն ապացուցելու պարտավորություն է դրվել։ 

Հիշեցնենք, որ Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ Թեհմինե Ենոքյանի՝ պահանջելով պարտավորեցնել վերջինիս հերքել իր հայտարարությունն այն մասին, որ Լիդիանը բազմաթիվ անգամներ պրովոկացիաներ է արել, կեղծ տեղեկություններ է տարածել, թշնամանք է փորձել հրահրել, համայնքային, միջհամայնքային կամ միջպետական վեճեր է փորձել հրահրել, ինչպես Գնդեվազի, Կեչուտի, Ջերմուկի, այնպես էլ Գորայքի, Սարավանի և մի շարք այլ համայնքների միջև։ Ընկերությունը նաև պահանջել է Թեհմինե Ենոքյանից գանձել 1000000 ՀՀ դրամ գումար՝ որպես «հանցագործ» արտահայտությամբ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել