Աշխատավարձերի բարձրացման փաթեթն ուսումնասիրում ենք` հետ չկանգնելով բարձրացման նպատակից. փոխքաղաքապետ Հայկ Սարգսյան |tert.am|
12:24 - 13 մայիսի, 2019

Աշխատավարձերի բարձրացման փաթեթն ուսումնասիրում ենք` հետ չկանգնելով բարձրացման նպատակից. փոխքաղաքապետ Հայկ Սարգսյան |tert.am|

tert.am: Երևանի քաղաքապետարանն ուղղորդումներ է տրամադրում «Սանիթեք» ընկերությանը, թե որտեղ պետք է տեղադրվեն աղբամանները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյան։

«Մենք քաղաքապետի հետ երկար խոսելուց հետո որոշել ենք, որ նոր աղբարկղերը, որոնք ներկրվել են, ցանկալի է, որ դրանք տեղադրվեն կենտրոնում, որտեղ սկսվել է զբոսաշրջային սեզոնը»,-ասաց նա:

Նա նշեց, որ իրենց ուժի կողմից քաղաքի հոգսերն ստանձնելիս աղբահանությունը շատ վատ վիճակում էր: «Այն աշխատանքները և ծավալը, որ իրականացվել է, եթե չիրականցվեր, վիճակ շատ ավել սոսկալի կլիներ։ Ես դա հավաստիացնում եմ ... Մենք իրականում ճգնաժամային կառավարում ենք իրականացրել»,-ասաց նա:

Անդրադառնալով աշխատավարձերի բարձրացման հարցին՝ Հայկ Սարգսյանը նշեց, որ աշխատավարձերի բարձրացման գործընթացն օրինաչափ է համարում և անխուսափելի, եթե մենք ուզում ենք ունենալ նոր գործառույթներ, նոր մարտահրավերներին տիրապետելու մարդկային ռեսուրս:

Նա նշեց, որ դժվար է 110 -120 հազար դրամ ստացող աշխատակցից պահանջել այն գիտելիքների որակը, որն անհրաժեշտ է: «Սա բացառապես միակ դրդապատճառն է աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման»,- ասաց և նշեց, որ խոսքը 1771 ընտանիքների ընտանեկան բյուջեի համալրման մասին է:

«Քաղաքական մեծամասնությունը ոչ թե դեմ է աշխատավարձերի բարձրացմանը, այլ դեմ է բաշխման օրինաչափությանը և կառուցվածքին և այս պահին սկսում ենք աշխատանքներ՝ առաջարկված փաթեթն ուսումնասիրելով և հետ չկանգնելով աշխատավարձերի բարձրացման նպատակից»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել