Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Դոնբասում և Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ
 |1lurer.am|
19:23 - 21 փետրվարի, 2022

Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Դոնբասում և Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու Դոնբասում և Ուկրաինայում տիրող իրավիճակը: Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ եթե Ուկրաինան ընդունվի ՆԱՏՕ, Ռուսաստանին սպառնացող վտանգները կբազմապատկվեն: Նա խնդրել է Լավրովին և Կոզակին զեկուցել Դոնբասում իրավիճակի վերաբերյալ իրենց գնահատականների մասին։

Պուտինը համոզված է, որ Կիևի իշխանությունները չեն պատրաստվում կատարել Մինսկյան պայմանագրերը, և այդ մասին նրանք բազմիցս հայտարարել են: Ուկրաինական կողմը երկու անգամ պատժիչ գործողություններ է իրականացրել Դոնբասում, այժմ լարվածությունը սրվում է երրորդ անգամ: Մինչդեռ Ռուսաստանն ի սկզբանե ամեն ինչ արել է Դոնբասում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար՝ նշել է ՌԴ նախագահը:

Ինչ վերաբերում է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հարցին, ապա ըստ Պուտինի՝ խնդիրը սերտորեն կապված է աշխարհի և մասնավորապես՝ Եվրոպայի գլոբալ անվտանգության խնդիրների հետ:

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ անկախության ճանաչման վերաբերյալ այսօր որոշում կկայացվի։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել