Աննա Առաքելյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
16:10 - 20 փետրվարի, 2022

Աննա Առաքելյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Աննա Առաքելյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ Այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից:

Աննա Առաքելյանն ունի կառավարման, հասարակական, մասնավոր և ակադեմիական ոլորտներում աշխատանքային հարուստ փորձ:

Մասնագիտական ուղին սկսել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Հանրային կառավարման» ամբիոնում, այնուհետև նույն ակադեմիայում ստանձնել է «Զբոսաշրջության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի մշակման և ղեկավարման պաշտոնը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել