Արարատ Միրզոյանը Լիլա Պիտերս Յահիայի հետ հանդիպմանը շեշտել է ԼՂ-ում միջազգային մասնագիտացված կառույցների ներգրավվածության անհրաժեշտությունը
17:53 - 17 փետրվարի, 2022

Արարատ Միրզոյանը Լիլա Պիտերս Յահիայի հետ հանդիպմանը շեշտել է ԼՂ-ում միջազգային մասնագիտացված կառույցների ներգրավվածության անհրաժեշտությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 17-ին ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիային:

ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարը գոհունակություն է հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հետ արդյունավետ փոխգործակցության առնչությամբ և կարևորել ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ շարունակական սերտ համագործակցությունը` Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի՝ ՄԱԿ անդամակցության 30-ամյակի շրջանակներում նախատեսվող միջոցառումներին:

Կողմերը քննարկել են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները։ Արարատ Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղում միջազգային մասնագիտացված կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի գործակալությունների անխոչընդոտ ներգրավվածության անհրաժեշտությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել