44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների նույնականացված մարմիններ կան, որոնք ծնողները դեռ չեն վերցրել. նախարար |armtimes.com|
13:08 - 17 փետրվարի, 2022

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների նույնականացված մարմիններ կան, որոնք ծնողները դեռ չեն վերցրել. նախարար |armtimes.com|

armtimes.com: 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվածների նույնականացման մարմիններ դեռ կան, որոնք նույնականացման փուլն անցել են մի քանի անգամ, սակայն հարազատները իրենց մեջ ուժ չեն գտնում վերցնելու համար հարազատի դին:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը նշեց՝ դիակների վերցման գործընթացն ավարտին հասցնելու համար զբաղվում են բոլոր պատկան մարմինները, այդ թվում՝ ՀՀ քննչական կոմիտեն:

«Կային դժվար հետազոտվող մասունքներ, որոնք շատ քայքայված էին: Մենք 100-ից ավելի մասունքներ ուղարկեցիք Հոլանդիա և որոշ ժամանակ անց ստացանք դրանց արդյունքերը: Հիմա նույնականացման գործընթացն ամբողջությամբ ավարտել ենք ու հետազոտության նմուշներ չունենք»,- տեղեկացրեց Ավանեսյանը:

Նա նաև նշեց՝ կան մասունքներ, որոնցից անհնար է ԴՆԹ անջատել և ենթարկել նույնականացման: Այդ մասունքներն արխիվացված են:

Ավելի վաղ նշվում էր, որ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի քանի տասնյակ նույնականացված մարմիններ կան, որոնք տարբեր պատճառներով հարազատները չեն վերցնում դիահերձարաններից: Թե հատկապես որոնք են այն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, որոնց համար ծնողները չեն վերցնում որդիների աճյունները, մանրամասներ չեն հայտնվում: Բայց, օրինակ, կան դեպքեր, երբ նրանք ուղղակի չեն ուզում ընդունել, որ իրենց տղան զոհված է, այլ հավատում են, որ նա գերեվարվածների մեջ է ու մի օր վերադառնալու է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել