ՀՀ-ում քաղաքացիներն արդեն կարող են պատվաստվել «Պֆայզր» պատվաստանյութով. նախարար |armtimes.com|
12:42 - 17 փետրվարի, 2022

ՀՀ-ում քաղաքացիներն արդեն կարող են պատվաստվել «Պֆայզր» պատվաստանյութով. նախարար |armtimes.com|

armtimes.com: Այսօրվանից կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող «Պֆայզր» պատվաստանյութը  հասանելի կլինի Հայաստանի բոլոր պոլիկլինիկաներում և պատվաստման շարժական կայաններում:

Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Բոլորն, ովքեր կցանկանան, կարող են ստանալ այդ պատվաստանյութը: Ովքեր պատվաստվել են ու առնվազն երեք ամիս անցել է ամբողջական պատվասոտումից, կարող են որպես խթանիչ դեղաչափ ստանալ նաև «Պֆայզրը» »,- ասաց նախարարը:

Քաղաքացիները «Պֆայզրով» կարող են պատվաստվել երկուշաբթի օրվանից: Դրանով կարող են պատվաստվել նաև 12-ից բարձր երեխաները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել