Ռուդենկոն և Ռուբինյանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը
 |1lurer.am|
19:25 - 14 փետրվարի, 2022

Ռուդենկոն և Ռուբինյանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը |1lurer.am|

1lurer.am: Փետրվարի 14-ին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբինյանի հետ՝ հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև մոսկովյան պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև փետրվարի 24-ին Վիեննայում հատուկ ներկայացուցիչների հերթական շփման հետ կապված հետագա քայլերի շուրջ։

Ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ հետագայում էլ աջակցելու Երևանի և Անկարայի միջև շփման կետերի որոնմանը՝ ի շահ տարածաշրջանի կայունության և զարգացման։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել