ՀԲ-ն 2019-ին Հայաստանի համար ՀՆԱ 4.3% աճ է կանխատեսել
09:15 - 22 մարտի, 2019

ՀԲ-ն 2019-ին Հայաստանի համար ՀՆԱ 4.3% աճ է կանխատեսել

Համաշխարհային բանկը «Փոփոխելու հզոր մանդատ գլոբալ տնտեսական աճի դանդաղման պայմաններում» Հայաստանի մասին զեկույցում 2019 թվականի համար ՀՆԱ-ի աճի տեմպի նվազում է կանխատեսել:

Ըստ ՀԲ-ի, ընթացիկ տարում մեր երկրի ՀՆԱ աճը կկազմի 4.3%:

«Մեր ելակետային սցենարը նախատեսում է 2019-իմ ՀՆԱ-ի աճի ավելի ցածր, բայց դեռևս հաստատուն տեմպ՝ ցածր գնաճի ու կայուն պետական ֆինանսների նպաստավոր մակրոտնտեսական միջավայրի պայմաններում: 2019 թ. համաշխարհային և տարածաշրջանային աճի կանխատեսվող ավելի ցածր մակարդակը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանման վրա: Երկրի ներսում աճին կնպաստի չափավոր բյուջետային ընդլայնումը, տնային տնտեսությունների (այդ թվում հիփոթեքային) վարկավորման շարունակական կայուն աճը և բիզնեսի բարելավված տրամադրվածությունը», - նշված է զեկույցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել