Վանաձորի նախկին համայնքապետի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացվեց
 |azatutyun.am|
20:23 - 10 փետրվարի, 2022

Վանաձորի նախկին համայնքապետի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացվեց |azatutyun.am|

azatutyun.am: Դատարանը որոշեց երկու ամսով երկարացնել Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի ժամկետը։ Նա պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով կալանավորված է դեկտեմբերի կեսերից։

Մի քանի օր առաջ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ լրացվել է նրա մեղադրանքը պաշտոնավարման տարիներին կատարած ենթադրյալ հանցանքների նոր դրվագներով։ Մասնավորապես իրավապահները նոր փաստեր էին հրապարակել, ըստ որոնց նախկին համայնքապետն անցած 5 տարիներին մի շարք հողատարածքների դեպքում համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություն է արել և ընդհանուր օգտագործման հասարակական կանաչ տարածք հանդիսացող, սեփականաշնորհման ոչ ենթակա հողերը դարձրել հասարակական կառուցապատման տարածքներ, որի դեպքում թույլատրվել է դրանց աճուրդ-վաճառքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել