Մինչեւ մենք չունենանք խոշոր եւ խոշորացված կայացած համայնքներ, մարզպետի ինստիտուտի վերացումը ճիշտ չենք համարում: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
«Բայցեւայնպես, մարզպետների որոշ գործառույթների փոխանցումը համայնքապետարաններին պետք է հընթացս շարունակվի: Մենք մի օր, իմ տեսլականով, պետք է ունենանք երկաստիճան կառավարման համակարգ: Սա իմ անձնական պատկերացումն է»,-ասաց Պապիկյանը՝ հավելելով. «Մարզպետների ընտրովի լինելու հարց առայժմ չի քննարկվում, բայց ոչինչ չեմ բացառում»:
Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ արդեն կա մարզպետարանների աշխատակազմերի կրճատման պատկերացումը, իսկ կառավարության որոշումը կլինի մայիս-հունիսին:
comment.count (0)