Երևանը դեռ չի արձագանքել Անթալիայում ֆորումի հրավերին. Չավուշօղլու |tert.am|
19:25 - 08 փետրվարի, 2022

Երևանը դեռ չի արձագանքել Անթալիայում ֆորումի հրավերին. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Երևանը դեռ չի արձագանքել Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին մասնակցելու թուրքական կողմի հրավերին։ Այս մասին լրագրողներին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Երևանը դեռ չի հաստատել իր մասնակցությունը ֆորումին»,- ասել է թուրք նախարարը։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ապա Չավուշօղլուն մանրամասնել է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն հրավեր չի ուղարկել, քանի որ այլ երկրների ղեկավարներին հրավերներ է ուղարկում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել