Հայաստանն ու Ղազախստանը կշարունակեն բազմաշերտ համագործակցությունը. ԱԳՆ խոսնակ |armenpress.am|
10:07 - 20 մարտի, 2019

Հայաստանն ու Ղազախստանը կշարունակեն բազմաշերտ համագործակցությունը. ԱԳՆ խոսնակ |armenpress.am|

Հայաստանը Ղազախստանի հետ ունի լայնածավալ և կարևոր օրակարգ, բազմաշերտ համագործակցություն, որը մեծ կարևորություն և նշանակություն ունի Հայաստանի համար: Լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ղազախստանի նախագահի հրաժարականին, այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մենք այդ բոլոր ուղղություններով համագործակցում ենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Առաջնային են նաև ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն, և այս առումով աշխատանքները շարունակվելու են»,-ասաց նա:

armenpress.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել