Ինչու են «Արմեդ» համակարգում և վիճակագրական կոմիտեում 2021-ի մահերի մասին տվյալները տարբեր. ԱՆ-ն պարզաբանում է
13:39 - 08 փետրվարի, 2022

Ինչու են «Արմեդ» համակարգում և վիճակագրական կոմիտեում 2021-ի մահերի մասին տվյալները տարբեր. ԱՆ-ն պարզաբանում է

ՀՀ վիճակագրական կոմիտեի հետ ամփոփվել են 2021 թվականի ընթացքում COVID-19-ի պատճառով արձանագրված մահվան դեպքերը, որոնք ամբողջապես համադրվել են «Արմեդ» համակարգում գրանցված մահվան տվյալների հետ:

ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ «Արմեդ» համակարգում 2021 թվականի համար գեներացված է, ընդհանուր առմամբ, 5380 ՀՀ քաղաքացու մահվան տվյալ, իսկ Վիճակագրական կոմիտեում արտացոլված քովիդից մահերը կազմել են 5450:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած թիվը ներառում է նաև այլ պետություններում COVID-19-ից մահացած և արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից գրանցված ՀՀ քաղաքացիների մահվան դեպքերը, որոնք «Արմեդ» հաշվեկշռում չեն կարող արտացոլվել:

Հետևաբար, «Արմեդի» և ՀՀ վիճակագրական կոմիտեի թվային տարբերությունը կազմում են այն մահերը, որոնք գրանցվել են արտերկրում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել