Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը․ քաղաքապետը հայտնեց ավագանու նոր անդամների անունները
11:34 - 08 փետրվարի, 2022

Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը․ քաղաքապետը հայտնեց ավագանու նոր անդամների անունները

Մեկնարկել է Երեւանի ավագանու ութերորդ նստաշրջանի առաջին նիստը, որը վարում է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Նա հայտնեց, որ համաձայն ԿԸՀ-ի՝ 2021-ի դեկտեմբերի 29 արձանագրությունների՝ Երեւանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամներ Հայկ Մարությանի, Պավել Մազմանյանի, Ռուբեն Հայրապետյանի եւ Լիլիթ Պիպոյանի մանդատները համապատասխանաբար տրվել են Նաիրի Փեթակչյանին, Գայանե Խաչատրյանին, Արսեն Վերդյանին, Արտաշես Մակարյանին։

Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ցուցակից ընտրված Օվսաննա Հովսեփյանը, Լիլիթ Կիրակոսյանը, Սերգեյ Սարգսյանը, Միսակ Սարգսյանը, Արտաշես Մակարյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասի։ ԿԸՀ հունվարի արձանագրությունների համաձայն՝ Օվսաննա Հովսեփյանի եւ լիլիթ Կիրակոսյանի մանդատները տրվել են Արմեն Մանուկկյանին եւ Շուշաննա Սիրականյանին, նրանք եւս դիմումներ են ներկայացրել իրենց լիազորութունները դադարեցնելու մասին։ Սերգեյ Սարգսյանի, Միսակ Սարգսյանի, Արտաշես Մակարյանի, Արմեն Մանուկյանի եւ Շուշաննա Սիրականյանի մանդատները տրվել են Միքայել Բաղդասարյանին, Աննա Ավանեսյանին, Աշոտ Առուշանյանին, Վահան Ներսիսյանին, Հեղինե Ոսկանյանին։ Աննա Ավանեսյանը եւ Վահան Ներսիսյանը դիմումներ են ներկայացրել իրենց լիազորությունները դադարեցնելու մասին։

Աննա Ավանեսյանի եւ Վահան Ներսիսյանի մանդատները տրվել «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Լեւոն Սահակյանին եւ Մանուել Մարգարյանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել