Լեհաստանը ՆԱՏՕ-ին կոչ է անում հզորացնել արևելյան թևը |azatutyun.am|
09:26 - 08 փետրվարի, 2022

Լեհաստանը ՆԱՏՕ-ին կոչ է անում հզորացնել արևելյան թևը |azatutyun.am|

azatutyun.am: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ասել է, որ ՆԱՏՕ-ն պետք է ավելի ամուր դարձնի արևելյան թևը: Այդ մասին նա հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսում:

«Ես դիմել են գլխավոր քարտուղարին ՆԱՏՕ-ի արևելյան թևն ամրացնելու առաջարկով», - ասել է Դուդան:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է հզորացնել ռազմական ներկայությունն Արևելյան Եվրոպայում:

«Մեզ պետք է ամրապնդել արևելյան թևը ոչ միայն Լեհաստանում և Բալթյան երկրներում: Ես մտածում եմ նաև Եվրոպայի հարավի մասին: Ամբողջ երկայնքով է անհրաժեշտ դիրքերի ամրապնդում», - ասել է Անջեյ Դուդան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել