Ստոլտենբերգը Թուրքիայի նախագահի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը |1lurer.am|
17:52 - 07 փետրվարի, 2022

Ստոլտենբերգը Թուրքիայի նախագահի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը |1lurer.am|

1lurer.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այդ մասին նա երկուշաբթի տեղեկացրել է Twitter-ում:

«Նախագահ Էրդողանի հետ քննարկեցինք Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ուժերի կուտակումները: Ես շնորհակալություն հայտնեցի Էրդողանին քաղաքական լուծում գտնելու գործում ակտիվ աջակցության համար: ՆԱՏՕ-ն պատրաստ է երկխոսության»,- գրել է Ստոլտենբերգը:

Վերջերս արևմտյան երկրներում, ինչպես նաև Կիևում հայտարարություններ են հնչում Ուկրաինա ռուսական ենթադրյալ ներխուժման մասին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման լուրերը դատարկ խոսակցություն և անհիմն լարվածության սրացում է անվանել։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի տարածքում ռուսական զինված ուժերի տեղաշարժը ոչ մեկին չպետք է անհանգստացնի, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ Պեսկովը չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները, գրում է ТАСС-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել