Լեհաստան է ժամանել ամերիկացի զինվորականների առաջին խումբը |1lurer.am|
16:25 - 05 փետրվարի, 2022

Լեհաստան է ժամանել ամերիկացի զինվորականների առաջին խումբը |1lurer.am|

1lurer.am: Ամերիկացի զինվորականների առաջին խումբը շաբաթ օրը ժամանել է Լեհաստան: Այդ մասին հայտնում են լեհական լրատվամիջոցները:

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ամերիկյան զինվորականներին Լեհաստան ուղարկելու նպատակը ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամրապնդումն է:

Լեհաստանի պաշտպանության նախարարն ու Պենտագոնը հաստատել էին, որ Լեհաստան են ժամանելու ԱՄՆ-ի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի շուրջ 1700 զինվորներ և սպաներ:

ԱՄՆ-ի զինված ուժերը Լեհաստանում շուրջ 4500 զինծառայող ունեն ինչպես ՆԱՏՕ-ի կազմում, այնպես էլ երկկողմ հիմքով: Դրանք հիմնականում տեղակայված են երկրի արևմուտքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել