Ամբողջ կրթական համակարգի՝ հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ Ժաննա Անդրեսայան
20:42 - 29 հունվարի, 2022

Ամբողջ կրթական համակարգի՝ հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ Ժաննա Անդրեսայան

Ամբողջ կրթական համակարգի՝ հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեսայանը.

«Տարածվող հրամանը կեղծ է։ Որևէ կարգավորում չի փոխվել։ Գործում է իրավիճակային մոտեցում՝ ըստ ուսումնական հաստատությունում դեպքերի թվով ժամանակավոր հեռավար ուսուցման անցնելու մասով, արդեն երկրորդ տարին։

Այլ կարգավորում չկա»,-գրել է Անդրեասյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել