Զինվորի տունը նոր բաժանմունք ունի
19:45 - 29 հունվարի, 2022

Զինվորի տունը նոր բաժանմունք ունի

Զինվորի տունը նոր բաժանմունք ունի: Սա Հայաստանում առաջին կենտրոնն է, որ նախատեսված է ինչպես վերականգնողական խնամքի, այնպես էլ գանգուղեղային ծանրագույն վնասվածքներից հետո տղաների վերականգնման համար, տեղեկացնում է կառավարության ֆեյսբուքյան էջը: 

Ինչպես Զինվորի տան մնացած բոլոր ծառայությունները, այս մեկը նույնպես անվճար է մատուցվելու: 

«Բաժանմունքը գործելու է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի տարածքում. դա անհրաժեշտություն էր, քանի որ ծանր վիրավորումներով զինվորներին ռեանիմատոլոգներից բացի նույն տեղում, առանց տեղաշարժելու կկարողանան բուժօգնություն ցուցաբերել նաև այլ նեղ մասնագետներ»,– ասվում է հաղորդագրություն մեջ:






 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել