ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը Վաշինգտոնին հորդորել է Կիևին չներքաշել պատերազմական գործողությունների մեջ |armenpress.am|
14:25 - 29 հունվարի, 2022

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը Վաշինգտոնին հորդորել է Կիևին չներքաշել պատերազմական գործողությունների մեջ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը Վաշինգտոնին կոչ է անում դադարեցնել Ուկրաինային սպառազինելը, որոնք Կիևի ռեժիմին հրահրում են Դոնբասի բնակիչների դեմ բռնի արկածախնդրության:

Վկայակոչելով Радио Sputnik-ին, այս մասին ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ։

«Ակնհայտ է, որ Վաշինգտոնի կողմից Կիևի ռեժիմին նոր զենքերով անդադար ապահովելն իրականում դրդում է ռազմական արկածախնդրության՝ Դոնբասի բնակիչների դեմ։ Այսօր Ուկրաինայի զինված ուժերը կրակ են բացել քաղաքի մերձակայքում գտնվող Յասնոյե գյուղի բնակելի շենքի վրա»,- ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

Դիվանագիտական առաքելության ներկայացուցիչների խոսքով՝ Վաշինգտոնն ամենօրյա ռեժիմով «գովազդում» է իր գործունեությունը՝ հարյուրավոր տոննա ռազմական օգնություն տրամադրելով, պատրվակ բերելով Ռուսաստանի Դաշնության կողմից ենթադրյալ հարձակումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել