Լիլիթ Կիրակոսյանն ու Էդգար Հակոբյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորական մանդատները

 |armenpress.am|
10:34 - 17 հունվարի, 2022

Լիլիթ Կիրակոսյանն ու Էդգար Հակոբյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորական մանդատները |armenpress.am|

armenpress.am: Ութերորդ գումարման Ազգային ժողովում Լիլիթ Կիրակոսյանն ու Էդգար Հակոբյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորական մանդատները:

հունվարի 17-ի նիստում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունները, ըստ որոնց մանդատները տրվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հաջորդ թեկնածուներ Լիլիթ Կիրակոսյանին և Էդգար Հակոբյանին: Նրանք երդմամբ ստանձնեցին իրենց մանդատները:

Նրանք փոխարինում են մարզպետներ նշանակված նախկին պատգամավորներ Սերգեյ Մովսիսյանին և Սեդրակ Թևոնյանին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել