Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը. օրակարգում է նաև ՄԻՊ-ի ընտրության հարցը |armenpress.am|
10:17 - 17 հունվարի, 2022

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը. օրակարգում է նաև ՄԻՊ-ի ընտրության հարցը |armenpress.am|

armenpress.am: Մեկնարկել է ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի առաջին նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 17-ին մեկնարկող նիստերի օրակարգում ընդգրկված է 25 հարց:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ կքննարկի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, երկրորդ ընթերցմամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է կարգավորել օդանավակայանի տարածքում տաքսիների գործունեության հարցը:

Նիստերի օրակարգում են նաև Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության հարցերը:

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը, իսկ ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնում՝ Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել