Ալմա Աթայի Հանրապետության հրապարակի տարածքում կրակոցները շարունակվում են
10:48 - 07 հունվարի, 2022

Ալմա Աթայի Հանրապետության հրապարակի տարածքում կրակոցները շարունակվում են

Ալմա Աթայի Հանրապետության հրապարակի տարածքում կրակոցները շարունակվում են: Ինչպես հաղորդում է TACC-ի թղթակիցը, կան տուժածներ։

Նրանք պառկած են հենց ճանապարհին։ Երևում են մի քանի հրազենային մեքենաներ, որոնցից առնվազն երկուսում դիակներ կան։ Առավոտյան իրադարձությունների կենտրոնը Հանրապետության հրապարակն է։ Քաղաքի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է. ժամանակ առ ժամանակ կրակոցներ են հնչում։

TACC-ի թղթակիցը հաստատել է, որ քաղաքում առանց համարանիշների մեքենաներ են շրջում։ 

Հիշեցնենք, որ Ղազախստանում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով երեկ սահմանվել է արտակարգ դրություն և պարետային ժամ (ժամը 23:00-ից մինչև 07:00-ն):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել