Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին. Չավուշօղլու
 |tert.am|
22:58 - 30 դեկտեմբերի, 2021

Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունեցել հունվարին: Ինչպես փոխանցում է RT-ն, այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Ամսաթիվը դեռևս անհայտ է, սակայն ակնկալվում է, որ հանդիպումը տեղի կունենա հունվարին»,- ասել է թուրք նախարարը տեղի հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել