Հայաստանի քաղավիացիան թույլատրել է Flyone Armenia-ին չարտերային չվերթներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով |armenpress.am|
17:58 - 30 դեկտեմբերի, 2021

Հայաստանի քաղավիացիան թույլատրել է Flyone Armenia-ին չարտերային չվերթներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները թույլատրել են Flyone Armenia ընկերությանը իրականացնել չարտերային չվերթներ Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով:

Այս մասին հայտնում են ընկերության խորհրդից: «Flyone Armenia ընկերությունն օրեր առաջ դիմել էր թե Հայաստանի, թե Թուրքիայի ավիացիոն իշխանություններին Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չարտերային չվերթներ իրականացնելու խնդրանքով: Շնորհակալ ենք Հայաստանի ավիացիոն իշխանություններին հարցին դրական ընթացք տալու համար»,- ասաց ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

Ի պատասխան այն հարցին, թե երբ կսկսվեն թռիչքները, Անանյանն ասաց, որ սպասում են Թուրքիայի ավիացիոն իշխանությունների թույլտվությանը:

Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան դիտարկում է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթերի բացման վերաբերյալ թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը: Իսկ դեկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուի հայտարարության՝ թուրքական բյուջետային «Պեգասուս» ավիաընկերությունը պատրաստվում է թռիչքներ իրականացնել դեպի Երևան: Թուրքական կողմը չվերթները սկսելու ժամկետների վերաբերյալ դեռևս մանրամասներ չի հայտնել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել