Հայաստանի և Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում |azatutyun.am|
15:57 - 27 դեկտեմբերի, 2021

Հայաստանի և Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում |azatutyun.am|

azatutyun.am: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար երկուստեք նշանակված բանագնացների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«Մեր տպավորությամբ, բանագնացների առաջին հանդիպումը տեղի է ունենալու Մոսկվայում: Հայկական կողմը նման ցանկություն է հայտնել: Բացի այդ, մենք ուզում ենք, որ հանդիպումից առաջ էլ կողմերը ուղիղ շփումներ ունենան: Բանագնացները նշանակվել են ուղղակի երկխոսության համար», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը:

Չավուշօղլուն նաև նշել է, որ շուտով Երևան-Ստամբուլ չարթերային չվերթներ կմեկնարկեն: Նրա խոսքերով, կողմերը փոխայցելություններով և անմիջական շփումներով պետք է ճանապարհային քարտեզ մշակեն, հստակեցնեն հարաբերությունների կարգավորմանը միտված քայլերը: Թուրք նախարարը հերթական անգամ ընդգծել է, որ այս գործընթացում իր քայլերը Անկարան համակարգում է Բաքվի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել