ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ տարվերջյան ասուլիսի ընթացքում անդրադարձավ Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի արած վերջին հայտարարություններին․
«Ղարաբաղի անվտանգության, ապագայի հետ կապված անորոշությունը մնացել է նույնը այս տարվա ընթացքում, բայց վերջերս մենք ստացել ենք որոշակիություն՝ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը առնչվող։ Արդեն հասկանալի է՝ եթե վարչապետը ասում է, որ 2016 թ․-ից նույնիսկ որևէ տեսական հնարավորություն այլևս չկար Ղարաբաղը Ադրբեջանից դուրս կարգավիճակի համար, սա, ըստ էության, Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն է։ Սա նշանակում է, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից, և այս վերջին հայտարարություններով վարչապետը նաև, ըստ էության, կասկածի տակ դրեց Ղարաբաղի հռչակագիրը, սեպտեմբերի 2-ի հռչակագիրը, որը Ղարաբաղի գոյության հիմքում է դրված, ձևավորման հիմքում է դրված։ Կամ չեն հասկանում՝ ինչ են անում, կամ անում են ծրագրավորված»,-ասաց Քոչարյանը։
comment.count (0)