Թրամփի կողմից Գոլանի բարձունքների ճանաչումն ամենաթողության գիտակցված ցուցադրում է. Լավրով |news.am|
10:25 - 29 մարտի, 2019

Թրամփի կողմից Գոլանի բարձունքների ճանաչումն ամենաթողության գիտակցված ցուցադրում է. Լավրով |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնավարության ճանաչումը Վաշինգտոնի կողմից ամենաթողության գիտակցված ցուցադրում է, կարծում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես զգում եմ, որ դա ամենաթողության գիտակցված ցուցադրում է: Եվ ահա, ամենաթողության այսպիսի ցուցադրումը՝ սպառնալիքների, վերջնագրերի եւ պատժամիջոցների հետ միասին, ընդահանուր առմամբ, այն գործիքակազմն է, որով Միացյալ Նահանգներն օգտվում է արտաքին քաղաքականության ասպարեզում: Տխուր է սա տեսնելը»,- ասել է նա Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նշել է, որ միջազգային իրավունքի նկատմամբ ԱՄՆ նման վերաբերմունք կարելի է տեսնել ամենուրեք, մասնավորապես՝ Իրանի միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալու եւ Վենեսուելայում իրադրության օրինակներով:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել