Արմեն Սարգսյանը ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել սահմանամերձ բնակավայրերի երեխաների խնդիրներին
16:17 - 17 դեկտեմբերի, 2021

Արմեն Սարգսյանը ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել սահմանամերձ բնակավայրերի երեխաների խնդիրներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ  նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել Քրիսթինե Վայգանդին՝ վստահություն հայտնելով, որ նա իր ողջ եռանդը կներդնի մեր երկրում երեխաների համար արդյունավետ ծրագրերի իրականացմանը:

Քրիսթինե Վայգանդը նախագահ Սարգսյանին է ներկայացրել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող և իրականացվելիք ծրագրերը՝ նշելով, որ գրասենյակը շարունակելու է համագործակցությունը պետական կառույցների ու շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի Հայաստանում երեխաներն ավելի լայնորեն օգտվեն ապրելու, զարգանալու, կրթություն ստանալու, պաշտպանված լինելու իրենց իրավունքներից:

Զրուցակիցները կարևորել են երեխաների առողջությանը, առողջ ապրելակերպին, կրթությանը, սոցիալական պաշտպանությանն ուղղված ծրագրերը, ընդգծել բոլոր երեխաների համար հավասար հնարավորությունների ապահովման կարևորությունը: Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև սահմանամերձ բնակավայրերի երեխաների խնդիրներին՝ առաջարկելով ավելի մեծ ուշադրություն ցուցաբերել նրանց:

Մտքեր են փոխանակվել Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու շուրջ:

Քրիսթինե Վայգանդը բարձր է գնահատել նաև նախագահ Սարգսյանի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի՝ որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների իրավունքների արտակարգ պաշտպանի գործունեությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել