Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակություն
18:23 - 16 դեկտեմբերի, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 16-ին այցելել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։ 

Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրի և Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը շրջել է նորաբաց նվիրակության տարածքում:

«Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանում Սուրբ Աթոռի նվիրակությունն իր ներկայությամբ ու գործունեությամբ կնպաստի Երևանի և Վատիկանի միջև ջերմ ու բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հայաստանի նախագահը ջերմությամբ է հիշել հոկտեմբերին իր պաշտոնական այցը Սուրբ Աթոռ և հանդիպումները Հռոմի Ֆրանցիսկոս Պապի և Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել