Արմեն Սարգսյանն ու Հայաստանում Ղազախստանի դեսպանը հանդիպման ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին
17:50 - 16 դեկտեմբերի, 2021

Արմեն Սարգսյանն ու Հայաստանում Ղազախստանի դեսպանը հանդիպման ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանը Ղազախստանի պետական տոնի՝ անկախության օրվա առթիվ շնորհավորել է դեսպան Իմանբաևին և իր բարեմաղթանքները հղել Ղազախստանի բարեկամ ժողովրդին:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շուրջ:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել