ՔԿ-ն որոշում է կայացրել «Այբ»-ի դեմ քրեական գործի վարույթը կարճել. hանցակազմ չկա
14:16 - 13 դեկտեմբերի, 2021

ՔԿ-ն որոշում է կայացրել «Այբ»-ի դեմ քրեական գործի վարույթը կարճել. hանցակազմ չկա

ՀՀ քննչական կոմիտեն «Այբ» կրթական հիմնադրամի դեմ քրեական գործի վարույթը կարճելու որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով։

Այս մասին հաղորդագրություն է տարածել «Այբ» կրթահամալիր հիմնադրամը:

Նշվում է՝ խոսքն այն մասին է, որ 2018 թվականին Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել՝ կապված էր «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակում հնարավոր չարաշահումների հետ: ՀՀ քննչական կոմիտեի կայացրած որոշումը հստակորեն փաստում է, որ «Այբ»-ի կատարած որևէ անօրինական գործողություն չի հայտնաբերվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել