Մենք բանավոր պայմանավորվածոթյուններ չենք իրագործել․ Նիկոլ Փաշինյան
17:51 - 08 դեկտեմբերի, 2021

Մենք բանավոր պայմանավորվածոթյուններ չենք իրագործել․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշեց, որ ներկայիս կառավարության օրոք բանակցային գործընթաց է ներմուծվել բանավոր պայմանավորվածութոյւններ ձեռք բերելու, բայց դրանք գաղտնի պահելու գործելաոճ․ «Սահմանադրական ո՞ր լիազորությունների հիման վրա է կառավարությունը ձեռք բերում բանավոր պայմանավորվածություններ, որոնք հանգեցնում են մեզ համար կենսական զիջումների, սրա բացատրությունը ե՞րբ  պետք է տաք»,-հետաքրքրվեց Ռուստամյանը։

Հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց՝ բանավոր պայմանավորվածություններ չեն իրագործել․ «Իմիջիայլոց ասեմ, այդ նարրատիվը, որ կան ինչ-որ գաղտնի, բանավոր պայմանավորվածություններ, ավելի մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել։

Արմեն Ռուստամյանը, արձագանքելով, ասաց, որ վարչապետն է հայտարարել բանավոր պայմանավորվածությունների ձեռքբերման մասին։

«Ես ստիպված եմ նորից հիշեցնել, այսինքն՝ մի անգամ այս հարցուպատասխանին ի պատասխան հիշեցրել եմ, թե Մեսրոպ Մաշտոցը որտեղից է սկսել հայերեն գրավոր տեքստի ստեղծումը։ Նորից ստիպված եմ հիշեցնել, գնացեք, նորից նայեք։ Ես չգիտեմ, դուք երևի երբ հարց եք տալիս, կարևորը ձեր հարցն է և ոչ թե իմ պատասխանը, որ այս ամբիոնից լսվում է»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ հարցին արդեն պատասխանել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել