tert.am: Երեկ Ազգային ժողովի շենքում տեղի է ունեցել խմբակային հերթական խուլիգանությունը՝ հերթական անգամ խորհրդարանական մեծամասնության պատգամավորների նախաձեռնությամբ և մասնակցությամբ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում վարման կարգով ելույթ ունենալով` ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։
«Փորձել են երեք հոգու հետ հաշիվ պարզել և այդ ամենը տմարդի, ճղճիմ ձևով, հրավիրել են սեղանի շուրջ զրուցելու և մի քանի տասնյակ մարդկանցով հարձակվել են։ Միջադեպի ժամանակ իրեն կրավորական է պահել շենքում իբր անվտանգություն ապահովող ՊՎԾ–ն»,–ասաց նա և նշեց, որ սա հուշում է, որ խուլիգանությունը հերթական անգամ եղել է ծրագրավորված և այլ շենքից հրահանգված։
comment.count (0)