Այսօր Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցն է
09:29 - 07 դեկտեմբերի, 2021

Այսօր Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցն է

Այսօր՝ 2021թ․ դեկտեմբերի 7-ին, Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցն է։ 

Երկրաշարժը տեղի է ունեցել այն ժամանակ Խորհրդային Հայաստանի հյուսիսարևմտյան մասում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,8-7,2 մագնիտուդ։ Հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվել է Խորհրդային Հայաստանի գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 մլն մարդ։

Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Շիրակամուտ (Նալբանդ) գյուղում, ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալի։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Երևանում և Թբիլիսիում։

Ըստ պաշտոնական տվյալների՝ երկրաշարժից զոհերի թիվը 25000 է, այդ թվում՝ Գյումրիում՝ 17000, Սպիտակում՝ 4000, Վանաձորում՝ 1200, Ախուրյանում՝ 500, Ստեփանավանում՝ 125։

Փլատակներից հանվել է կենդանի մնացած 45000 մարդ, հոսպիտալացվել է 12500-ը։ Աղետի գոտուց տարահանվել է 120 հազար մարդ (կանայք‚ ծերեր և երեխաներ)‚ որոնցից 75 հազարը՝ Հայաստանից դուրս՝ ԽՍՀՄ առողջարաններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել