Նորատուս գյուղի թիվ 19/18 ընտրատեղամասում ՔՊ-ի վստահված անձը՝ կուսակցության թեկնածուի հայրը, պարբերաբար ելումուտ է անում, ողջունում քվեարկության եկած գյուղացիներին
15:35 - 05 դեկտեմբերի, 2021

Նորատուս գյուղի թիվ 19/18 ընտրատեղամասում ՔՊ-ի վստահված անձը՝ կուսակցության թեկնածուի հայրը, պարբերաբար ելումուտ է անում, ողջունում քվեարկության եկած գյուղացիներին

Գավառ խոշորացված համայնքի Նորատուս գյուղի թիվ 19/18 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը կուսակցության թեկնածուի՝ Նարեկ Գրիգորյանի հայրն է՝ Հարազատ Գրիգորյանը։ Վերջինս պարբերաբար ելումուտ է անում քվեարկության սենյակ ու միջանցք, քվեարկության եկած համագյուղացիները ողջունում են նրան, երբեմն զրուցում նրա հետ։ 
Ընտրատեղամասի գրանցամատյանում, սակայն, այս առնչությամբ որեւէ արձանագրություն չկա։ Ոստիկանների մեկնաբանությամբ էլ՝ գյուղում բոլորն իրար ճանաչում են, չբարեւել չեն կարող։  
Նշենք, որ այստեղ հանձնաժողովի նախագահը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ է, քարտուղարը՝ «Հայաստան» դաշինքի։

Նույն այս տեղամասում սարքը չկարդաց քաղաքացի Է. Մ.-ի տվյալները։ Տեխնիկական սարքավորման մասնագետն ասաց, որ քաղաքացին այս տեղամասում գրանցված չէ։ Բացի դրանից՝ լրացել էր նրա անձնագրի ժամկետը։ Մասնագետը քաղաքացուն ուղղորդեց անձնագրային բաժանմունք։ Վերջինս, սակայն, ասաց, որ չի էլ մասնակցի ընտրությանը։

Ժամը 14:50-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 1471 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 424-ը։ 

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել