Անթիլիասի Մայրավանքում Արամ Առաջինի նախագահությամբ տեղի է ունեցել վանաբնակ միաբան հայրերի հավաք
23:02 - 30 նոյեմբերի, 2021

Անթիլիասի Մայրավանքում Արամ Առաջինի նախագահությամբ տեղի է ունեցել վանաբնակ միաբան հայրերի հավաք

Անթիլիասի Մայրավանքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի նախագահությամբ տեղի է ունեցել վանաբնակ միաբան հայրերի հավաք: Այդ մասին տեղեկացրել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության լրատվալան ծառայությունը։

Հանդիպման սկզբում Վեհափառ Հայրապետը ողջունել է Մայրավանք ժամանած թեմակալ առաջնորդներին: Խոսելով միաբանական կյանքին առնչված երևույթների մասին՝ նա շեշտել է, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանությունը այսօր ամբողջական նվիրումով լծված է հայ ժողովրդի ծառայությանը՝ թե՛ թեմերի ներսում և թե՛ Կաթողիկոսարանի մեջ: Ապա Հայրապետը անդրադարձ է կատարել առաջիկա տեղի ունենալիք կրոնական և քաղաքական ժողովներին:

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը նաև խոսել է հայ ազգին ու հայրենիքին հուզող հարցերի մասին:

Հանդիպման ավարտին հավաքի մասնակից միաբանները համահունչ կերպով կատարել են «Կիլիկիա» քայլերգը և «Կիլիկեան Ուխտի» հայրապետական մաղթերգը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել