Միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների նկատմամբ․Նիկոլ Փաշինյան
19:57 - 16 նոյեմբերի, 2021

Միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների նկատմամբ․Նիկոլ Փաշինյան

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ 
 
Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
 
Եվրոպական խորհրդի նախագահը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և անթույլատրելի համարել ռազմական գործողությունների հետագա ծավալումը:
 
Վարչապետը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները միտումնավոր գնում են իրավիճակի սրման՝ նպատակ ունենալով վիժեցնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների նկատմամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել