Հայկական կողմն ունի 15 զոհ․ Էդուարդ Աղաջանյան |civilnet.am|
18:15 - 16 նոյեմբերի, 2021

Հայկական կողմն ունի 15 զոհ․ Էդուարդ Աղաջանյան |civilnet.am|

civilnet.am: Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 15 զոհ, ևս 7 անձ գերեվարվել է։ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

«Մեր ունեցած տեղեկատվության համաձայն, զինվորականների շրջանում, դեռևս չհաստատված տվյալներով, այս պահին կա 15 զոհ և 7 գերեվարված անձ։ Նաև մեր տվյալներով բավականին մեծ կորուստներ են կրել Ադրբեջանի զինված ուժերը»,- ասել է նա։

Աղաջանյանի տեղեկացմամբ՝ պաշտպանական գործողությունների ժամանակ Հայաստանի զինված ուժերը խոցել են հակառակորդի չորս զրահափոխադրիչ (БТР) և մեկ «Ուրալ»։

Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն արդեն պաշտոնապես հայտնել է, որ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել