Կոչ ենք անում, որ մեր ռուս գործընկերները և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների գործընկերները արձագանքեն ստեղծված իրավիճակին․ Վաղարշակ Հակոբյան
18:02 - 16 նոյեմբերի, 2021

Կոչ ենք անում, որ մեր ռուս գործընկերները և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների գործընկերները արձագանքեն ստեղծված իրավիճակին․ Վաղարշակ Հակոբյան

Տարածաշրջանային և եվրոպական ինտեգրման հարցերի մշատակն հանձնաժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ԱԺ հայտարությունների ժամին ասաց, որ դեռևս մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում, ինչի մասին բարձրաձայնվել է ամենաբարձր մակարդակով՝ կոչ անելով ռազմավարական գործընկերներին եւ միջազգային հանրությանը արձանագրել եւ կանխել տեղի ունեցող սադրանքը։

«Մենք՝ որպես եվրասիական և տարածաշրջանային ինտեգրացիոն հանձնաժողով, կոչ ենք անում, որպեսզի առաջին հերթին մեր ռուս գործընկերները և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների մեր գործընկերները արձագանքեն ստեղծված իրավիճակին։ Մենք նաև կոչ ենք անում, որ երկուստեք ստեղծված պայմանագրերին համապատասխան գործողություններ ծավալվեն։ Միաժամանակ, շատ կարևոր ենք համարում, որ Ադրբեջանի Հանրապետությունը դադարեցնի իր այս գործելաոճը, վերադառնա կոռուցողական դաշտ՝ հավատարիմ մնալով նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածություններին,  և շարունակի իրականացնել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել