Քասախի համայնքապետին կալանավորելու որոշում է կայացվել |1lurer.am|
10:12 - 10 նոյեմբերի, 2021

Քասախի համայնքապետին կալանավորելու որոշում է կայացվել |1lurer.am|

1lurer.am: Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանին կալանավորելու որոշում է կայացվել։ Տեղեկությունը հաստատել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթման համար։

Նախաքննության սկզբում դատարանը մերժել էր նրան կալանավորելու միջնորդությունը։ Որոշումը, սակայն, դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որն էլ բավարարել է այն և Մկրտչյանին կալանավորելու որոշում կայացրել։

Ըստ ՀՔԾ-ի ավելի վաղ տարածած հաղորդագրության՝ Արա Մկրտչյանը, օգտագործելով օրենքով իրեն վերապահված` հիշյալ համայնքի բնակիչների իրավունքների ու պարտականությունների հետ կապված մի շարք կարևոր լիազորություններ ունենալու հանգամանքը, ինչպես նաև շահարկելով դստեր` Աննա Մկրտչյանի` «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների ցուցակի 3-րդ տեղում ընդգրկված լինելը և արտահայտելով իր մերժողական դիրքորոշումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ, նախկին տարիներին որպես համայնքի ղեկավար իր լիազորություններն իրականացնելը ներկայացրել է իբրև համայնքի բնակիչների համար կատարած «լավություն»: Այնուհետև, նշելով, որ ժամանակն է կատարվածի դիմաց պատասխան «լավությունը» ստանալու, Արա Մկրտչյանը գույքին վնաս պատճառելու, այն է՝ տարիներ առաջ արված ասֆալտը քանդելու, այդ կերպ տվյալ համայնքի և ընկերության աշխատակիցների աշխատանքային, կենցաղային պայմանները վատթարացնելու սպառնալիքով ժողովին ներկա անձանց հարկադրել է դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միաժամանակ քողարկված պահանջ է ներկայացրել քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել