«Տաշիր պիցցա»-ի սննդի հետևանքով 171 քաղաքացու թունավորման փաստով քրեական գործ է հարուցվել. ՔԿ |armtimes.com|
10:25 - 09 նոյեմբերի, 2021

«Տաշիր պիցցա»-ի սննդի հետևանքով 171 քաղաքացու թունավորման փաստով քրեական գործ է հարուցվել. ՔԿ |armtimes.com|

armtimes.com: «Տաշիր պիցցա»-ի սննդի կետերում 171 քաղաքացիների թունավորման դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Նշվում է, որ հարուցվել է քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2–րդ մասի, 2–րդ կետով ( Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ, որն անզգուշությամբ վնաս էպատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը):

Հիշեցնենք, նոյեմբերի 7-ի ժամը 20:30-ի դրությամբ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտվածների շրջանում արձանագրվել է թունավորման ընդհանուր 171 դեպք, ստացիոնար բուժում շարունակում է ստանալ 99 հիվանդ, նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, 72 քաղաքացի դուրս են գրվել:

Առաջին ահազանգը եղել էր հոկտեմբերի 4-ին: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ից ստացված տեղեկատվության համաձայն, այդ օրը Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն էր ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ։ Բոլոր քաղաքացիները նշել էին, որ սնվել են «Տաշիր պիցցա» հանրային սննդի կետում՝ 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի վրա գտնվող:

Այնուհետև թունավորվածների թիվը հասել էր 57-ի,  98-ի, 122-ի, վերջում հայտնի եղավ 171 տուժածի մասին:

Հոսպիտալացվածներին այցելել էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Տաշիր պիցցա» սննդի ցանցն էլ հայտարարություն էր տարածել այն մասին, որ իրենց մասնաճյուղերը ժամանակավորապես փակվելու են՝ խնդրի բացահայտման և կարգավորման նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել