2022 թ․-ին Հայաստանում կանցկացվի Կենսաբանության միջազգային օլիմպիադա․ Վահրամ Դումանյան
14:59 - 08 նոյեմբերի, 2021

2022 թ․-ին Հայաստանում կանցկացվի Կենսաբանության միջազգային օլիմպիադա․ Վահրամ Դումանյան

2022 թ․-ին Հայաստանում նախատեսվում է անցկացնել կենսաբանության միջազգային օլիմպիադա։ Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին՝ 2022 թ․-ի պետական բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

«2022 թ․-ին Հայաստանում կանցկացվի Կենսաբանության միջազգային օլիմպիադա, որի համար այս ծրագրով նախատեսվել է 324 միլիոն դրամ, ինչպես նաև «STARMUS» փառատոնը, ինչի համար կրթության մշակույթի և սպորտի ոլորոտում միջազգային և սփյուռքի հետ համագործակցության զարգացման ծրագրի գծով հատկացվել է 627 միլիոն դրամ»։

Ի պատասխան պատգամավորիների հարցերին, Դումանյանը ընդգծեց, որ Կենսաբանության միջազգային օլիմպիադան բացառիկ կարևորություն ունի․ «Այդ օլիմպիադային, եթե չեմ սխալվում, մասնակցում են առնվազն 80 երկրների դպրոցականներ։ Ինչպես մնացած բոլոր միջազգային դպրոցական առարկայական օլիմպիադաները, շատ հնչեղ և շատ կարևոր իրադարձություն է, և մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի այն անցնի բարձր մակարդակով»։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել