armenpress.am: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չգիտի, թե որտեղից են տարածվել տեղեկությունները, թե չպատվաստված քաղաքացիների համար նախատեսվում է գազի և էլեկտրաէներգիայի վարձավճարը թանկացնել. նախարարը նման որոշման մասին տեղյակ չէ: Ավանեսյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին:
«Չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը, «Ժողովուրդը» թերթը որտեղից է վերցրել այդ նորությունը: Ես նման որոշման մասին տեղյակ չեմ»,-ասաց Ավանեսյանը:
Անդրադառնալով մահճակալային ֆոնդին, նախարարն ասաց, որ այն շարունակում է մնալ գերծանրաբեռնված: Ազատ տեղեր չկան, կան հերթում սպասող քաղաքացիներ: Հերթում սպասողների թիվը, թեև փոքր-ինչ նվազել է, սակայն վիճակը մնում է գերլարված: 3100-ին մոտ մահճակալներն անընդհատ ամբողջ ծավալով օգտագործվում են:
comment.count (0)