Հայրենադարձ ընտանիքի անձնական գույքը ՊԵԿ-ը պահանջում է 16 հազար դոլարով մաքսազերծել
13:18 - 11 մարտի, 2019

Հայրենադարձ ընտանիքի անձնական գույքը ՊԵԿ-ը պահանջում է 16 հազար դոլարով մաքսազերծել

Լիբանանահայ Իշխան Ավո Ոսկերիչեանը 2016 թվականի գարնանը Լիբանանից եկել է Հայաստան՝ միայնակ: Նույն տարում կրկին գնացել է Լիբանան՝ կնոջն ու երկու անչափահաս որդիներին Հայաստան տեղափոխելու և մշտական բնակություն հաստատելու նպատակով: 2016 թ.-ի օգոստոսին արդեն ընտանիքով Հայաստանում էր:

Սկզբում Նոր Նորքում են բնակարան վարձել, ապա՝ Զովունի գյուղում: Շատ չանցած՝ տուն են գնել Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում: Գյուղի տունը բարեկարգ չի եղել և շարունակել են վարձակալությամբ Երևանում բնակվել: Նախորդ տարի արդեն տեղափոխվել են գյուղ, քանի որ ամեն ամիս մոտ 120 դոլարին համարժեք դրամ տան վարձ են վճարել:

«Հունվարի 15-ին Փոթիից ստացա վեշերը, բայց մինչև այսօր պահեստանոցում է Շենգավիթի: Ասեցին, որ պետք է մաքսազերծեն, բայց ես այստեղ աշխատանք չունեմ, գումարն էլ չունեմ: Ասեցին, որ 4 տոննա 100 կգ բեռը 1 կիլոգրամը 4 դոլարով 16 հազար դոլար գումար պետք է մուծես: Ես այդպես հասկացա»,- մանրամասնեց Ավո Ոսկերիչեանը:

Ծանոթացանք ՊԵԿ-ում նրա խնդրով առկա նամակագրությանը (1,2): Ոսկերիչեանը խնդրել է, որ որպես հայրենադարձի՝ իր գույքը չմաքսազերծեն: Վարչապետին դիմելուց հետո վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին նույնը ներկայացնում է ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյան(1,2): Նա նամակում բացատրում է, թե ինչու Ոսկերիչեանը չի կարող օգտվել մաքսազերծման արտոնությունից:

Բանն այն է, որ «Մաքսային կարգավորման մասին»

օրենքի 249-րդ հոդվածի 11-րդ կետը սահմանում է, որ Հայաստան մշտական բնակության ժամանող անձինք կարող են առանց մաքսային վճարների վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը:
Նույն հոդվածի 14-րդ կետն էլ սահմանում է, որ Հայաստանի տարածքից դուրս մշտապես բնակվող է համարվում այն անձը, որը 1 տարվա ընթացքում 184 օրվանից (6 ամիս) ավելի է բնակվել Հայաստանից դուրս: Եթե այս ժամանակացույցը անձը խախտում է, ապա չի կարող օգտվել մաքսավճարի արտոնությունից:

 

Ավելին՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել