Իրկուտսկում Ան-12-ի կործանման վայրում հայտնաբերվել են բոլոր զոհերի մարմինները |tert.am|
10:29 - 05 նոյեմբերի, 2021

Իրկուտսկում Ան-12-ի կործանման վայրում հայտնաբերվել են բոլոր զոհերի մարմինները |tert.am|

tert.am: Ռուսաստանի Իրկուտսկի մարզում երկու օր առաջ կործանված Ան-12 ինքնաթիռի ավիավթարի վայրում հայտնաբերվել են բոլոր 9 զոհի մնացորդները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով արտակարգ ծառայություններին:

Բելառուսական «Գրոդնոավիա» ընկերությանը պատկանող Ան-12 ինքնաթիռը ռադարների տեսադաշտից անհետացել էր նոյեմբերի 3-ին Իրկուտսկում վայրէջք կատարելուն պատրաստվելիս: Ընկնելուց հետո օդանավը բռնկվել էր: Զոհերից 4-ը Ռուսաստանի, 3-ը՝ Բելառուսի, 2-ը՝ Ուկրաինայի քաղաքացիներ են եղել:

Քննությունն օդանավի կործանման 3 վարկած է դիտարկում՝ օդաչուական սխալը, եղանակային պայմանները, օդանավի տեխնիկական անսարքությունը:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել