ԱՄՆ Սենատը հաստատել է Մայքլ Քարփենթերին ԵԱՀԿ մշտական ​​ներկայացուցչի պաշտոնում |armtimes.com|
11:45 - 04 նոյեմբերի, 2021

ԱՄՆ Սենատը հաստատել է Մայքլ Քարփենթերին ԵԱՀԿ մշտական ​​ներկայացուցչի պաշտոնում |armtimes.com|

armtimes.com: ԱՄՆ Կոնգրեսի Սենատը չորեքշաբթի միաձայն հավանություն է տվել Փենսիլվանիայի համալսարանի Բայդենի վերլուծական կենտրոնի տնօրեն Մայքլ Քարփենթերի թեկնածությանը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում։

Քվեարկության հեռարձակումն իրականացվել է օրենսդիր մարմնի վերին պալատի կայքում։

Սենատորները միաձայն հաստատել են նաև պետքարտուղարի նախկին տեղակալ Թոմաս Նեյդսի թեկնածությունն Իսրայելում դեսպանի պաշտոնում։

Մոտ ժամանակներս տեղի կունենա դիվանագետների երդման արարողությունը։

Սեպտեմբերի կեսերին Սենատի մասնագիտացված հանձնաժողովում իր թեկնածության լսումների ժամանակ Քարփենթերը պնդեց, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարը Ռուսաստանին «հսկայական լծակներ» կտրամադրի Ուկրաինայի, ինչպես նաև Լեհաստանի, Սլովակիայի և Կենտրոնական Եվրոպայի այլ երկրների նկատմամբ:

Նա խոստացել է, որ «աշխատելու է ակտիվացնել» գազատարի առնչությամբ էներգետիկ անվտանգությանն առնչվող ԵԱՀԿ-ի ընդունած փաստաթղթերի կիրառումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել