Երեք կուսակցություն և մեկ դաշինք պետական ֆինանսավորում կստանան ԱԺ բյուջեից |armenpress.am|
13:55 - 03 նոյեմբերի, 2021

Երեք կուսակցություն և մեկ դաշինք պետական ֆինանսավորում կստանան ԱԺ բյուջեից |armenpress.am|

armenpress.am: Երեք կուսակցություն և մեկ դաշինք պետական ֆինանսավորում կստանան ԱԺ բյուջեից:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը ներկայացրեց, թե որը որ չափով կստանա:

ՔՊ-ից Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե վերջում ավելացված տողով 250 մլն ծախսային մասով ի՞նչ են նախատեսում անել՝ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ֆինանսավորման մասով:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար նախատեսվող գումարը 144 մլն 639 հազար 800  դրամ է, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 38 մլն 758 հազար դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 50 մլն 444 հազար դրամ, «Հայաստան» դաշինքը՝ 16 մլն 842 հազար 600 դրամ: «Պատիվ ունեմ»-ը չի մտնում այս ցուցակում, քանի որ չի անցել Կուսակցությունների մասին օրենքի 7 տոկոս շեմը: Օրենքով իրենց ֆինանսական աջակցություն չի հասնում»,-ասաց Նարիբեկյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել