Հիմա Հայաստանն է ասում՝ այսպես է և վերջ. Մանվել Սարգսյան |lragir.am|
06:58 - 12 մարտի, 2019

Հիմա Հայաստանն է ասում՝ այսպես է և վերջ. Մանվել Սարգսյան |lragir.am|

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը Lrair.am-ին տված հարցազրույցում, խոսելով Արցախյան խնդրից, նշել է․ «Կարևորն այն է, որ արդեն Հայաստանն է քաղաքականություն վարողը։ Վերջացել են ժամանակները, երբ ուրիշներն էին վարում, մերոնց թուշիկներից բռնում, տանում այնտեղ նստացնում էին։ Հիմա Հայաստանն է ասում՝ այսպես է և վերջ։ Հիմա թող իրենք որոշեն, թող Ալիևը, Մամեդյարովը վազեն, գանգատվեն։ Այս ամբողջ փաստաթուղթը Հայաստանի համար էր, Հայաստանն էլ պետք է ասի՝ այդպես չի, այսպես է, որովհետև դա ճիշտ է, որ ձեր արածը խախտում է։

Չմոռանանք, որ Ադրբեջանն իր ճանաչման օրից միջազգային պարտավորություն է վերցրել Ղարաբաղի խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։ 2016 թվականին նա միջազգային իրավունք է խախտել։ Նման բաները դաժանորեն պատժվում են։ Սերժ Սարգսյանը փրկել է Ալիևին, երբ ապրիլյան պատերազմի ժամանակ հավաքել է դեսպաններին ու ասել՝ ոչ մի բան չի եղել, մի թեթև բան է։ Մարդկանց կանչել ու խաբել է, որ չի եղել ագրեսիա, փրկել է Ալիևին։ Այ դրա մասին թող Շարմազանովն ու Աշոտյանը խոսեն։ Թող գնան իրենց շեֆին ասեն՝ ինչով էիր զբաղված։ Սա է վիճակը, մենք պետք է լուրջ ձևով հարցերը դնենք։

Այս հարցը պետք է քննարկի Փաշինյանը, գնա ասի՝ Մինսկի խումբ, ո՞ւր էիք դուք։ Մարդիկ խախտել են այդ պայմանը, դուք ինչ սանկցիա եք կիրառել, ինչ գնահատական եք տվել ժամանակին դրան։ Թող նրանք էլ ասեն՝ կներեք, ձեր նախկին նախագահն ասել է՝ ոչ մի բան չկա, մենք էլ որոշել ենք շփման գիծը վերահսկող միջոցներ դնենք, Ադրբեջանն էլ չի ուզում։ Չի ուզում՝ պատժեք, բա ինչպես են ուզում հարցը լուծեն, ես չեմ հասկանում, մանկապարտեզի ոճո՞վ։»

Ավելին՝ հարցազրույցում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել